Ալեն Սմոնյանն ու Կնյազ Հասանովը քննարկել են քրդական համայնքի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

նկար

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ օգոստոսի 12-ին հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի հետ՝ անդրառնալու Հայաստանում ապրող քրդական համայնքի խնդիրներին։

«Նշեցի, որ նախատեսում եմ առաջիկայում հանդիպումներ ունենալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ տեղում ծանոթանալու նրանց խնդիրներին եւ աջակցելու դրանց լուծմանը։

Կնյազ Հասանովը շնորհակալություն հայտնեց թե՛ իր, թե՛ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու ցանկության համար. «Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին՝ համայնքի բարձրացրած խնդիրներին ժամանակին արձագանքելու համար, ինչի ապացույցն են արդեն վերանորոգված մի շարք ճանապարհներ»,-ընդգծեց Հասանովը»,-գրել է Ալեն Սիմոնյանը։

--00—ԼՄ