Սարատովկայի մոտակա ձորակում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 14,  24News

ԱԻՆ

Օգոստոսի 14-ին՝ ժամը 10:57-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարատովկա գյուղի մոտակա ձորակում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացի Ռ․ Ջ․-ին (ծնված 1956 թ.) պատգարակով դուրս են բերել ձորակից (մոտ 150 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 
 --00—ՄՀ