Կոտայքում «Mitsubishi»-ն բախվել է գովազդային սյանը, վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

1

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմանում Արագածոտնի մարզի բնակիչ 69-ամյա Սամվել Ստեփանյանը իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ-ին դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված գովազդային երկաթյա սյանը, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդ Ս․ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

--00—ԼՄ