Երկշաբաթյա հատուկ հերթապահության արդյունքում Սևանից հանվել է մանրաձկան 44 ապօրին որսացանց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News  

կոլաժ

Սեպտեմբերի 1-ին՝ արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։

«Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից համատեղ իրականացված երկշաբաթյա խիստ հսկողության արդյունքում լճից դուրս է բերվել մանրաձկան 44 ապօրինի որսացանց։

Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:

--00—ՄՀ