ՀՀ նախագահը նոր նշանակումներ է արել զինված ուժերում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News  

նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագրեր է ստորագրել զինված ուժերում մի շարք նշանակումների վերաբերյալ:

Նվեր Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Գարիկ Մովսեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ:

Արմեն Առուշանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ է նշանակվել  Ալբերտ  Բաղդադյանը:

--00—ՄՀ