Շուշիի Եղցահող գյուղի մերձակայքում մեր զորամիավորումները ապահովում են անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News  

Լուսինե

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, նաև Շուշիի շրջանի Եղցահող գյուղի մերձակայքում, մեր զորամիավորումները ՌԴ խաղաղապահների հետ ապահովում են բնակչության անվտանգությունը:

 Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ենթաշրջանի հետ կապված մամուլի հրապարակումներին:

«Շփման գծի կայունությունը վերահսկվում է, և անհրաժեշտ աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, ներառյալ՝ Եղցահողի հատվածում»,- ասել է Լ. Ավանեսյանը:

--00—ՄՀ