Արցախի ճանաչման ջանքերը պետք է ակտիվացվեն, ԵԱՀԿ շրջանակում բանակցությունները վերականգնվեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 19-ին հանդիպել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության մի խումբ անդամների հետ:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկվել են Արցախի կարգավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին առնչվող հարցեր:

Խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ առկա իրողություններում կուսակցական շահը պետք է ստորադասվի համազգային նպատակներին:

«Արցախի ճանաչման ջանքերը պետք է  ակտիվացվեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերականգնումը Արցախի համար միակ ընդունելի տարբերակն է», - շեշտել է խորհրդարանի ղեկավարը:

Հանդիպմանը քննարկվել են նաև միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված հարցեր: 

--00—ՄՀ