Մովսես Հակոբյանը կա՛մ անգրագետ է, կա՛մ անգրագետի տեղ է դնում. 2-րդ, 3-րդ գիծ չեն ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը կա՛մ մեզ է անգրագետի տեղ դնում, կա՛մ ինքն է անգրագետ․ մենք չենք ունեցել պաշտպանական 2֊րդ և 3֊րդ գիծ: Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «ՈՄԱ» լեռնահրաձգային գումարտակի հրամանատար Վովա Վարդանովը։

Վարդանովի համոզմամբ «մենք ազգովի բիզնեսմեն ենք, նաչալնիկ ենք, պետք է աշխարհազորը կայացնենք, որ թուրքին դիմագրավենք»։

Խոսելով պաշտոններից հեռացված գեներալների մասին՝ Վարդանովը նշեց, թե ինքը հասկանում է, երբ հեռացնում են «զորքերի գլխին կանգնած ոչ լոյալ գեներալներին, բայց նրանց ռեսուրսները պետք է օգտագործվեն»։

Ըստ մեր զրուցակցի, օրինակ, գեներալ Գրիգորի Խաչատուրովին պետք է նշանակեին ԳՇ պետի առաջին տեղակալ՝ զորքերից հեռու, «չի կարելի նման ռեսուրս կորցնել»։ 

Վերլուծելով Հայաստանի մարտահրավերներն ու քաղաքական իշխանության մոտեցումները դրանց վերաբերյալ՝ Վարդանովը ավելացրեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ «ինքը թե՛ հների ու նորերի, թե՛ սևերի ու սպիտակների վարչապետն է, Հայաստանի ղեկավարը խաբվել է՝ հավատալով թուրքերի հայտարարություններին»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ