«Կորեայի ձոր»-ի կամուրջը վերակառուցվել է ու արդեն բաց է երթևեկության համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Կորեայի ձոր

«Կորեայի ձորի» կամուրջը վերակառուցվել է և հանձնվել շահագործման: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Այս կամրջի օգնությամբ, Թբիլիսյան խճուղուց՝ շրջանցելով Կոմիտասի պողոտան և Դավթաշենի կամուրջը, կարելի է միանգամից հասնել Կոտայքի մարզ։

Նախկին 4 մ երթևեկելի գոտու փոխարեն կառուցվել է 8 մետր լայնությամբ երկկողմանի երթևեկությամբ կամուրջ:

--00--ԱԹ