Օգոստոսի 23-ին կդադարեցվի Լեռնավանի և Ջրաշենի մի հատվածի գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

գազ.

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ջրաշեն գյուղի «Աբովյան» թաղամասի, Լեռնավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

--00—ԼՄ