Սևանա լճում քաղաքացիները ռետինե մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 22,  24News

Սևան

Օգոստոսի 21-ին, ժամը 18:44-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղում քաղաքացիները ռետինե մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը։

Փրկարարներն ափից մոտ 1 կմ հեռավորությունից դուրս են բերել ռետինե մոտորանավակը (վարորդ՝ Ռ․ Մ․):

--00--ԱՀ