Մանե Թանդիլյանը Ներքին Խնձորեսկում հանդիպել է տեղահանված արցախցիների հետ

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 22,  24News

․

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք։ Ֆբ-ի իր պաշտոնական էջում Թանդիլյանը տեղեկացնում է․

«Երեկ այցելել էի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք: Սահմանամերձ այս բնակավայրում ժամանակավորապես ապաստանել են նաև Արցախից տեղահանված մեր արցախցիները:

Այցելության նպատակը հստակ էր` տեղում ծանոթանալու և լսելու նրանց հուզող խնդիրները: 

Այցելության շրջանակում եղա նաև «ԱՎՐՈՐԱ» մարդասիրական նախաձեռնության և «Նիյր իսթ ֆաունդեյշնի» համաֆինանսավորմամբ հիմնադրված «ՀԱՅԻ ՈՒԺԸ» սոցիալական ձեռնարկությունում, որտեղ էլ հանդիպեցի տեղահանված մեր արցախցիներին, ովքեր բազմաթիվ դժվարությունների հաղթահարման միջոց ընտրել են աշխատանքը:

Գոտեպնդող ու ոգեշնչող է արցախցու անկոտրուն ու վճռական կամքը՝ ապրելու ու ապրեցնելու մեր երկիրը»:

--00--ԱՀ