Ռուս զբոսաշրջիկն այցելել է Հայաստան և հորդորել մոռանալ Թուրքիայում ճամփորդելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

զբոսաշրջիկ

«Lenta.ru»-ն հոդված է հրապարակել, որում ռուս զբոսաշրջիկը, որն այցելել է Հայաստան, տեսել երկրի առավելությունները զբոսաշրության համար, հորդորում է ընդմիշտ մոռանալ Թուրքիայում ճամփորդելու մասին: 

Թվարկելով Հայաստան այցելության առավելությունները՝ նա նախ նշել է հյուրասիրությունը: Ըստ նրա՝ տեղի բնակիչներն զբոսնող այցելուներին անվճար սուրճ կհյուրասիրեն և կառաջարկեն հասցնել ցանկացածդ տեսարժան վայրը: Իսկ, օրինակ, Թուրքիայում հակառակն է. ռուսներին դիտարկում են «փողի տոպրակ», անվճար ոչինչ չկա:

Մյուս առավելությունը, ըստ ռուս զբոսաշրջիկի, մրգերի, բանջարեղենի «հեքիաթային» ցածր գները շուկաներում, մինչդեռ Թուրքիայում գները տարբեր են տեղացիների և զբոսաշրջիկների համար:

Մյուս առավելությունը Հայաստանում «կպչունության» բացակայությունն է: Ըստ ռուս զբոսաշրջիկի՝ ոչ ոք չի փորձում անպետք իր վաճառել, ինչպես դա անում են, օրինակ, թուրքերը:

--00—ԼՄ