Նորից վերադառնալու ենք Շուշի, Հադրութ․ դա միակ ելքն է․ Արուսիկ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

«Նորից վերադառնալու ենք Շուշի, Հադրութ․ դա միակ ելքն է»,- 24TV-ի հետ հարցազրույցում նշեց դերասանուհի Արուսիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով վերջին պատերազմում ունեցած մեր կորուստներին։

Մտավորականը համոզված է, որ հաղթանակը հնարավոր է միայն հասարակական ու քաղաքական կյանքում միասնական ու համախմբված լինելու շնորհիվ։

«Եթե մենք կորցրինք Սյունիքը, կորցնելու ենք ամեն ինչ․ իրավունք չունեինք կորցնելու Արցախը։ Ազգային ժողովի նիստերը չեմ նայում, բայց ցավալի է, որ սահմանին թշնամին է սպառնում՝  ներխուժելով մեր ինքնիշխան տարածքներ, իսկ ներսում նույնպես իրար թշնամի ենք։ Այդպես է եղել մեր պատմության այն դրվագներում, երբ մենք կորցրել ենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Դերասանուհու հետ զրույցում անդրադարձել ենք նաև իր անցած բեմական ճանապարհին և նոր ժամանակներում ստեղծվող արվեստի հնարավորություններին ու թերացումներին։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։ 

--00--ԿԿ