Փաշինյանն է ատելություն բերել խորհրդարան, սա դեռ ժուռնալն է, ամեն ինչ նոր է սկսել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

«Ատելությունը Նիկոլ Փաշինյանն է իր հետ բերել երեք տարի առաջ, հիմա ստանում է պատասխանը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ 

Քոչարյանի համոզմամբ, սա դեռ «ժուռնալն» է, ամեն ինչ նոր է սկսվել, իշխանությունը պատասխան է տալու իր բերած ատելության համար։

Քաղտեխնոլոգը խոսեց նաև իշխանության կադրային քաղաքականության մասին՝ նշելով, որ առաջնորդվում են «պոլի փետ լինի, մերը լինի» սկզբունքով։ Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր ընտանիքի անդամներին չի վստահում։

«Մյուս կողմից էլ կադրեր չկան, որևէ մեկը չի ուզում գործ ունենալ այս իշխանության հետ»,-հավելեց մեր զրուցակիցը։ 

Քոչարյանը նաև վերհիշեց Փաշինյանի 2008թ-ի այն պնդումը, թե դիվանագիտության մեջ քաղաքական նշանակումներ չեն լինելու, բայց ի վերջո Մակունցին ու Միրզոյանին նշանակեց։ 

Նոր արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Քոչարյանի կարծիքով, լինելու է Փաշինյանի հերթական քավության նոխազը, չի թողնելու աշխատի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ