Բարեկամական ամուր կապերը միավորում են մեր երկրները. Անդորրայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Միրզոյան

Անդորրայի Արտաքին գործերի նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:

«Բարեկամական ամուր կապերը միավորում են մեր երկու երկրները, և ես կցանկանայի վերահաստատել Անդորրայի Իշխանապետության հանձնառությունն ու հաստատակամությունը` շարունակելու ամրապնդել Հայաստանի Հանրապետության հետ հիանալի հարաբերությունները մեր համագործակցության երկկողմ և բազմակողմ ոլորտներում»,- նշել է Անդորրայի ԱԳ նախարարն իր ուղերձում։

--00--ԱԹ