Դպրոցներում ուսուցումը կիրականացվի օրումեջ. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

դպրոց

Եթե դասարաններում աշակերտների թիվը 20-ից ավելի է, ուսուցումը կիրականացվի օրումեջ, այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ նրա՝ այն դպրոցները, որոնք կապացուցեն, որ կարողանում են հավուր պատշաճի պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, դիմում կներկայացնեն նախարարություն և համապատասխան ստուգումներից հետո կկարողանան անցում կատարել աշխատանքային ամենօրյա ռեժիմի։

Անդրադառնալով առաջին դասարանցիների խնդրին` փոխնախարարն ասաց, որ նրանք դպրոց կգնան օգոստոսի 31-ին։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ հանրապետությունում շուրջ 37 000 առաջին դասարանցի կա։

Վերջում Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ դպրոցներն իրենք են որոշելու՝ 5-օրյա, թե 6-օրյա ռեժիմով աշխատեն։

--00—ԼՄ