Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստերի դահլիճում հետևում էր ծեծկռտուքին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Քաղաքական
24News-ի լրագրողի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը ներկա էր այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում իշխող և ընդդիմադիր խմբակցությունների միջեւ տեղի ունեցած ծեծռտուքին և հետևում էր, թե ինչպես են պատգամավորներն իրար քաշքշում, հարվածում և հայհոյում։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում պատգամավորների միջեւ երկու միջադեպն է տեղի ունեցել։ Առաջին միջադեպը եղել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ, մյուսը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի։ Բացի այդ, իշխող խմբակցության պատգամավորները նիստերի դահլիճում հարվածներ են հասցրել Վահե Հակոբյանին։