Մեր քաղաքացիների օրը սկսվում և ավարտվում է նոր սահմանային միջադեպերի սպասումներով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

Տիգրան Աբրահամյան

Երեկվանից ողջ գիշեր Մարդու իրավունքների պաշտպանից, տարբեր գործիչներից սկսած մինչև ֆեյսբուքյան օգտատերեր, ահազանգում էին Գորիս-Կապան ճանապարհի մի քանի հատվածներում ստեղծված իրավիճակի մասին ու միայն այսօր առավոտյան թեմային արձագանքող ԱԱԾ-ն կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Օպերատիվ տեղեկատվական արձագանքի բացակայության, իշխանության՝ անվտանգության հարցերի վերաբերյալ ունեցած անլուրջ վերաբերմունքի պայմաններում էլ մեր քաղաքացիների օրը սկսվում և ավարտվում է նոր սահմանային միջադեպերի սպասումներով»։

աած

 --00—ՄՀ