Մարտակերտում ձերբակալված զինծառայող Ջամիլ Բաբաևը հոգեբուժարանից է փախել․ Ադրբեջանի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Տարածաշրջան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հաստատել են շարքային զինծառայող Բաբաև Ջամիլ Նագիթ օղլուի՝ հայկական կողմում հայտնվելու փաստը: Այս մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը։

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ բանակի զինծառայողը ինքնակամ լքել է Գյանջայի (Գանձակ) հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը:

Հիշեցնենք, որ Արցախի ոստիկանությունն հայտնել էր Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում ադրբեջանցի քաղաքացու հայտնաբերման և ձերբակալության մասին: