Ազգը դարձել է թշնամու խաղալիքը, որովհետև կրթված չէ. անում է այն, ինչ ձեռք է տալիս թշնամուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

«Պոպուլիստական իշխանությունները կեղծ խոստումներ են տալիս, ազգին համերաշխություն է անհրաժեշտ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։

Փախչանյանի համոզմամբ, եթե մենք լավ կրթական համակարգ ունենայինք, պոպուլիստները երբեք իշխանության չէին գա և պատերազմն էլ այլ հունով կզարգանար։ 

Կարևորելով մարդկանց կրթված լինելու հանգամանքը՝ Փախչանյանը մտահոգություն հայտնեց Հայաստանի ապագայի վերաբերյալ։

Նրա կարծիքով, ազգը կրթված չէ և դարձել է թշնամիների խաղալիքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ