Խաչատուր Սուքիասյանին հարց ունեմ, Վազգենը մեր սրբությունն ա, իր պես 100 տարի չի ծնվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Վազգեն Սարգսյանը միակ մարդն է եղել ու մնում, որ պատերազմի ժամանակ բոլորին համախմբել է և պատերազմ հաղթել, ամեն մարդ չի կարող նրան գնահատական տալ։ Այս մասին 24News-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը՝ մեկնաբանելով նույն խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի այն հայտարարությունը, թե 1998 թ-ին Վազգեն Սարգսյանը ռազմական հեղաշրջում է իրականացրել։ 

«Երևի նա ուրիշ բան էր ուզում ասել, ուրիշ բան ստացվեց։ Ես անձամբ իրեն հարց ունեմ տալու՝ ի՞նչ ի նկատի ունեիր դու։ Վազգեն Սարգսյանի անունը թող ոչ մեկը չշահարկի, Վազգենը բոլորի մեղքերը վերցրել ա իրա վրա, բոլոր ղեկավարների, նախագահների, նույնիսկ մեր մեղքերն ա վերցրել իրա վրա։ Իրա միակ սխալն այն էր, որ չկարողացավ իրեն պահել, պաշտպանել, իրեն սպանեցին», - նշեց նա։ 

Գեներալ պատգամավորի կարծիքով, «ոչ ոք էս երկրում Վազգեն Սարգսյանի անունն իրավունք չունի շահարկելու, նա մեր սրբությունն է»։ 

Մանրամասները՝ տեսանյութում

--00--ԿԿ