Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի չորրորդ տուրի հանդիպմանը մեկնելուց առաջ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականը չարտերային ուղերթով Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե կմեկնի օգոստոսի 30-ի առավոտյան: Արտասահմանում հանդես եկող մի քանի խաղացողներ ազգային թիմին կմիանան Սկոպյեում:

Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ: