Ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի եզին, ՀՀ-ն գործոն չէ Թուրքիայի հետ հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

«Ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի եզին, Հայաստանը գործոն չէ Թուրքիայի հետ հարաբերություններում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

Մեր զրուցակցի կարծիքով, Թուրքիայի հետ չպետք է խոսենք նրանց պայմաններով, մեր արժանապատվությունը պետք է պահենք։

Բացի այդ Արշակյանը նաև այն համոզմունքը հայտնեց, թե առանց ցեղասպանության ճանաչման չի կարելի Թուրքիայի հետ գնալ հարաբերությունների կարգավորման, դա կլինի նոր ցեղասպանություն։

«Թուրքիան ասում է, մոռացել եմ, դուք էլ մոռացեք իմ արածները, սկսենք նոր էջից, էդպես չի լինի»,-ասաց Արշակյանը։

Մանրամասները՝ տեսանյությում։

--00--ԿԿ