Գետը կանգնած է բնապահպանական աղետի եզրին. գուցե մասամբ անվերադարձ. ՇՄ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

գետ

Մեր երկրի գողտրիկ անկյուններից մեկում եմ. գետը կանգնած է ակնհայտ բնապահպանական աղետի եզրին (գուցե՝ արդեն մասամբ անվերադարձ)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ կից ներկայացնելով նաև լուսանկարներ:

«Նկարներն արված են ուղիղ 5 րոպե տարբերությամբ.

Առաջին նկարում գետի ջրազրկված հունն է՝ ափին գործող ՓՀԷԿ-երից մեկի պատվարով հանդերձ, սահմանված ԷԿՈԹՈՂՔԻ ակնհայտ-առերևույթ խախտման հետևանքով։ Երկրորդ նկարում՝ նույն պատվարն է մեր այցելության լուրը տարածքում գործող ՓՀԷԿ-երի սեփականատերերին ու օպերատորներին հասնելուց անմիջապես հետո։

Հ.Գ. Վայրը հատուկ չեմ մատնանշում. այցին կհաջորդեն միջգերատեսչական հանձնաժողովի և տեսչական մարմինների կողմից օրենքով սահմանված՝ համալիր ստուգումներ և վարչարարություն։

Հ.Գ.Գ. Բնապահպանական օրենսդրության պահպանման, ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությամբ սահմանված պահանջների պահպանման, և առհասարակ, բնապահպանական շահի պաշտպանման գործում անողոք պայքար ենք ծավալում և չենք ընկրկելու երբեք։ Ավելի ուշ հաղորդագրություն կտարածենք»,- գրել է նա։

--00--ԱԹ