Արագածոտնում ՎԱԶ 21099-ը մխրճվել է քար տեղափոխող ԶԻԼ-ի մեջ. վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Հասարակական

Սեպտեմբերի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ծաղկահովիտ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Նորիկ Կիրակոսյանը իր վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է հանդիպակաց երթեկելի գոտի և բախվել 63-ամյա Սամվել Ճնգոյանին պատկանող, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Ն. Կիրակոսյանը տեղում մահացել է։ 

--00--ԿԿ