Ըստ Նիկոլի, մեզ ով ուզի՝ «շինելու» է, բայց Մոսկվան կարծես «տոռմուզ ա» արել պրոցեսը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«ՀՀ բարձրաստիճան իշխանության ներկայացուցիչներն իրենց ղեկավարով վախենում են իրենց «բիգ բոսից»՝ Ալիևից, որը թույլ չի տալիս այցելել Արցախ, ու դրա համար էլ ոչ միայն չեն գնում, այլ նաև Փաշինյանը հայկական գյուղերի անուններն է ասում ադրբեջաներեն, ինչն, ի դեպ, ևս կարծում եմ իր «բիգ բոսն» էր հրամայել»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

«Հետո վախ կա, որ գնան Արցախ, կարժանանան «սյունաց ողջույնին»։ Եվ վերջին հանգամանքը․ իրենք իրագործեցին հին ֆորմուլան՝ «Արցախը» տանք հանգիստ ապրենք։ Իրենց մտքերում Արցախը հանձնել են, ու հիմա մեզ համոզում են, որ կարող եք խորը շունչ քաշել, վերջապես Արցախը չկա, տեսեք հիմա ոնց ենք լավ ապրելու»,- ասել է Գրիգորյանը:

Խոսելով շրջանառվող այսպես կոչված «խաղաղության պայմանագրից»՝ Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ այս փաստաթղթով մեզ հետ ինչ կուզեն կանեն։

Բանախոսը նշեց նաև, որ Հայաստանը դեմ չէ և պատրաստ է ստորագրել այն, սակայն կարծես Մոսկվան է դեմ այդ խայտառակ փաստաթղթին, և պրոցեսը կանգնած է:

Մանրամասները՝ տեսանյութում: