Արարատի մարզում բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքն ու «Opel Astra»-ն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

․

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին,  ավտոմեքենայի և բեռնատար գնացքի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են 24-ամյա Ռուբիկ Գրիգորյանի վարած Opel Astra  մակնիշի և Երևանի բնակիչ,  31-ամյա Դավիթ Ստեփանյանի վարած  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող  բեռնատար գնացքը:

Բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

--00--ԱՀ