Չնայած հազարավոր մահերին՝ «չեն հավատում վարակի տարածմանը». իրավիճակը Երևանի փողոցներում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Սեպտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 9800 հիվանդ: Իրականացված թեստավորումների արդյունքում հաստատվել է հիվանդության 621 նոր դեպք:

Օրերս Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ վերջին երկու- երեք շաբաթներին կորոնավիրուսով վարակման թվերի բարձրացումը մտահոգիչ է, և ընդգծել, որ կորոնավիրուսի «Դելտա» շտամն աչքի է ընկնում մեծ վարակելիությամբ, հիվանդության երիտասարդացմամբ և ծանր դեպքերի ավելացմամբ: Նախարարը նաև չէր բացառել, որ վարակի ուժգնացման դեպքում հնարավոր է սահմանափակումները խստացվեն:

24News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ որքանո՞վ են հետևում համավարակով պայմանավորված սահմանափակումներին, ինչպե՞ս են վերաբերվում պատվաստումներին, և արդյո՞ք անհրաժեշտություն կա սահմանափակումներն առավել խստացնելու:

Քաղաքացիներից շատերը նշում էին, որ մշտապես պահպանում են անվտանգության կանոնները, սակայն դժգոհություն հայտնում, որ երթուղային տաքսիներում, խանութներում վերահսկողությունը խիստ չէ, և շատերը դիմակ չեն կրում փակ տարածքներում:

Քաղաքացիների մի մասն էլ թերահավատոությամբ էր լցված.

«Չեմ հավատում վարակի տարածմանը, դիմակ չեմ կրում, ոչ էլ կառնեմ: Արհեստական սարքած բան է, որ մարդկանց վերահսկեն, մեծ պետությունները ցանկանում են մարդկանց թիվը նվազեցնել: Հարյուր տարի առաջ վարակներն առաջացել են պատերազմի հետևանքով, սակայն այս մեկը մարդիկ են սարքել, որ կառավարեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱԹ