Շուտով ՄԻԵԴ֊ը վճիռ կկայացնի Փաշինյանի վերաբերյալ, ՀՀ֊ն կփոխհատուցի ՀՀ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ՄԻԵԴ֊ի վճիռը հիմնավորեց, որ 2008֊ին բանակը օգտագործվել է ապօրինաբար։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց իրավաբան և ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանի համոզմամբ Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ ՄԻԵԴ֊ի վճիռը նախադեպ է ստեղծում, երբ պետությունը փոխհատուցում է պետական պաշտոնյանին, շուտով ՄԻԵԴ֊ը վճիռ կկայացնի նաև Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ և ՀՀ֊ն կփոխհատուցի ՀՀ վարչապետին:

Խոսելով ամցումային արդարադատության և վեթինգի մասին՝ Խաչատրյանը, նշեց թե, ՀՀ իշխանությունները դատական համակարգում բարեփոխում չիրականացրին, որ այն ծառայեցնեն իրենց։