Շուշիից կրկին կրակում են, ձայները լսվել են Ստեփանակերտում

 ԵՐԵՎԱՆ, 6  ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշիից հակառակորդը կիրակի լույս երկուշաբթի կրակոցներ է արձակել, որոնց ձայները լսվել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այս մասին հայտնում է տելեգրամյան «Բաղրամյան 26» ալիքը, ում իր հետևորդներից մեկն ուղարկել է համապատասխան տեսանյութ։