Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

քաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 4, դեմ՝ 8 պատգամավոր։

«Ես կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կներկայացնի հերթական կամ նոր թեկնածուին», - ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

--0--ԿԿ