Նիդերլանդների Թագավորությունը կաջակցի ՀՀ-ին. ԱՆ նախարարն ու դեսպանը քննարկել են հարցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

Նիդերլանդների Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ դատաիրավական ոլորտում սկսած բարեփոխումներն իրականացնելու աշխատանքներում, այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ մանրամասնելով, որ Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հարցերն այսօր քննարկել են նախարար Կարեն Անդրեասյանը  և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը։

Դեսպանը հետաքրքրվել է նախարարության առաջնահերթություններով և ընդգծել, որ Նիդերլանդները բաց է բոլոր առաջարկների համար։

Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի հետ կապված հինգ մեծ ցանկությունները՝ ուղղված Սահմանադրության, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխումներին, բարեվարքության ստուգման միջոցով դատական համակարգի առողջացմանը, հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումներին և դատաիրավական համակարգի թվայնացմանը։

Այս համատեքստում նախարարը նշել է, որ ոլորտները մեծ են, կարևոր, ու առանց միջազգային գործընկերների աջակցության այդ ուղղությամբ բարեփոխումները կյանքի կոչելը դժվար կլինի։

Դեսպան Սխերմերսը Նիդերլանդների պատրաստակամությունն է հայտնել մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու հարցում։

--00—ԼՄ