Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

երդում

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորը: Նորակոչիկներին շնորհավորել ու բարի ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարը:

--00--ԱԹ