ԱԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացրել ՀՀ մի շարք քաղաքներում և գյուղերում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ՍԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատակիցները Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն են իրականացրել Վայք, Եղեգնաձոր, Կապան, Սիսիան, Գորիս, Վանաձոր, Գյումրի, Վեդի, Արտաշատ, Էջմիածին, Աբովյան, Գավառ քաղաքներում և հարակից գյուղերում։

Դիտարկվել են դեղատներ, դպրոցներ, նախակրթարաններ, գրասենյակներ, մանրամեծածախ առևտրի կենտրոններ, վարսավիրանոցներ։
Ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների դեպքում տրվել են նախազգուշացումներ։

--00—ՄՀ