Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

որոնում

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` հայտնաբերել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

--00--ԱԹ