30 դեպքից 25-ը վարակված է «Դելտա» շտամով․ պատշաճ պատվաստում չապահովվենք՝ վարակը կավելանա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

«Կորոնավիրուսով վարակվածների կայուն աճ է գրանցվել, ինչը մտահոգիչ է։ 14 բժշկական հիմնարկ վերապրոֆիլավորվել է Կովիդի սպասարկման համար, ավելացել են նաև մահվան դեպքերը»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: 

«Յուրաքանչյուր 30 դեպքից 25-ը վարակված է «Դելտա» շտամով, եթե պատշաճ պատվաստում չապահովենք, վարակը կավելանա»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով պատվաստանյութերի չափաքանակին՝ Զեյնալյանը նշեց, որ սեպտեմբերի վերջին կլինի «Պֆայզեր» պատվաստանյութը, իսկ այս պահին կան «Սինովակ»-ը, «Սպուտնիկ Վ»-ն, «Աստրա Զենեկա»-ն։

«Պատվաստանյութերի որևէ խնդիր չունենք»,- վստահեցրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ