Արարատի մարզի որոշ գյուղերում օր ու կեսից ավելի գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

գազ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 10-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ գյուղերի գազասպառողների, «Լիգա», «Էտրո», «Հովան-Լիան», «Արտ-Թամ», «Ֆրիվեյ-Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա» ՍՊԸ-ների և «Արտակ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

--00—ԼՄ