ՀՀԿ-ն մասնակցելու է Սյունիքում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ՀՀԿ

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը» կմասնակցի Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև և Տեղ համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է կուսակցության գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

«Այս պահին քննարկումներ են ընթանում ու շուտով կլինեն առաջադրումներ։ Սահմանված ժամկետում մենք կարտահայտենք մեր դիրքորոշումն ու ԿԸՀ կներկայացնենք համապատասխան փաստաթղթերը։ Դիտարկում ենք նաև նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին նախանշված ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը», - ասել է նա։

--00--ԱՀ