Կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնում է․

«Այսօր կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։

Քննարկվեցին կուսակցության՝ գալիք ՏԻՄ ընտրություններում մասնակցության, կառուցվածքային և այլ հարցեր»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել էր․

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ի նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցությունը և համամասնական ցուցակների կազմը։

Ըստ Վարչության որոշման՝

Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանը,

Դիլիջանում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Դավիթ Սարգսյանը,

Տեղ համայնքում՝ ՔՊԿ անդամ Դավիթ Ղուլունցը,

Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արթուր Մաթևոսյանը,

Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արարատ Թումանյանը,

Գորիսում՝ ՔՊԿ անդամ Վլադիմիր Աբունցը»։

--00--ԱՀ