ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված պահանջները խախտվել են Էրեբունի վարչական շրջանի խանութներից մեկում: Այս մասին տեղեկանում ենք Սննդի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից:
«Բացակայել է ախտաբանության մատյանը, խախտվել է աշխատակիցների ջերմաչափման պարբերականությունը (1 անգամ է եղել, նախատեսված է նվազագույնը երկու անգամ), թե՛ աշխատակիցները, թե՛ հաճախորդները չեն կրել դիմակներ:
Կազմվել է արձանագրություն»,- նշված է հաղորդագրությունում:
--00--ԱՀ