Արամ Մանուկյան 2-րդ թաղամասում մեկնարկել են կոյուղու համակարգի կառուցման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Արամ Մանուկյան 2-րդ թաղամասում մեկնարկել են կոյուղու համակարգի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում է Էջմիածնի քաղաքապետարանը:

Աշխատանքները կատարվում են սուբվենցիոն ծրագրով. նախատեսվում է կառուցել 2212 մ ընդհանուր երկարությամբ կոյուղագիծ:

Կոյուղագծի կառուցումը կբարելավի թաղամասում բնակվող շուրջ 750 բնակչի կենցաղային պայմանները և հնարավորություն կստեղծի հետագայում Արամ Մանուկյան 2-րդ թաղամասի փողոցների ասֆալտապատման և բարեկարգման համար:

--00--ԱՀ