Լևոն Արոնյանը պարտվեց Գարի Կասպարովին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News 

Արոնյան

ԱՄՆ Սենտ Լուիս քաղաքում ընթացող Ֆիշերի շախմատի մրցաշարում կայացան 4-6-րդ տուրի պարտիաները:

Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի և ամերիկացի Վեսլի Սոն հետ, իսկ ահա 5-րդ տուրի պարտիայում սպիտակներով պարտվեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին: Այս մասին գրել է A1plus.am-ը։

Վեց տուրից հետո մեր շախմատիստը վաստակել է 2,5 միավոր և ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ բաժանում է 7-8-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ամերիկացի Լեյնիեր Պերես Դոմինգեսը, որն ունի 4,5 միավոր: Գարի Կասպարովը 3,5 միավորով կիսում է 3-4-րդ տեղերը:

Այսօր կկայանան վերջին երեք` 7-9-րդ տուրերի հանդիպումները: Լևոն Արոնյանը նախ կհանդիպի հենց Շախրիյար Մամեդյարովի, ապա ամերիկացի Սեմ Շենքլանդի և առաջատար Լեյնիեր Պերես Դոմինգեսի հետ:

--00—ՄՀ