ՍԱՏՄ-ն անակնկալ ստուգայցեր է անցկացրել Նոր Նորքի խոշոր խանութներում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ՍԱՏՄ

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն այսօր անակնկալ ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի խոշոր խանութներում:

Թերացումներ հայտնաբերվել են: Covid 19-ի դեմ պայքարի նորմերը խախտվել են երկու սուպերմարկետներում. բացակայել են ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները, հաճախորդները չեն կրել դիմակներ:
Կազմվել է 2 արձանագրություն:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

--00—ՄՀ