Արցախ այցելելու փոխարեն Ալեն Սիմոնյանը Հունաստանի կղզիներում է վայելում իր հանգիստը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

«Ալիևն ամեն օր հոխորտում է, որ կգրավի Հայաստանը, իսկ իշխանությունը հրաժարվեց ստեղծել Արցախի հարցերով հանձնաժողով, այսօր էլ հրաժարվեցին արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերանվանել նաև Արցախի հարցերով հանձնաժողով։ Այս ամենը հարցեր է առաջացնում»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Ինչո՞ւ Փաշինյանը չի այցելել Արցախ։ Արդեն երկու տարի՝ իր արձակուրդը համընկնում է սեպտեմբերի 2-ին: Ազգային ժողովի նախագահը Արցախ այցելելու փոխարեն Հունաստանի թանկարժեք կղզիներում վայելում է իր հանգիստը, երբ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ: Կա հիմնավոր կասկած, որ Ադրբեջանի հետ ներքին պայմանավորվածություններ կան՝  բարձր ամբիոններից չօգտագործել Արցախի Հանրապետություն ձևակերպումը»,-նշեց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ