Ընդդեմ «գունագեղի»․ Փաշինյանի խոսքը զոհերի հարազատների կրքերն է բորբոքել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Փաշինյանի «գունագեղ» հայտարարությունը կրքերի բորբոքման նոր առիթ է դարձել։ Նախ սգացող ծնողները խոստացան «սև տոնակատարություն» բերել իշխանության գլխին, ապա արդեն ֆեյսբուքյան հանրույթը միացավ բողոքին։

«Դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող գունագեղ միջոցառումը և պահանջում չեղարկել այն...»․ զոհված զինծառայողների հարազատներն ահա այսպիսի գրառումներով լցրին Ֆեյսբուքը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն։ Ըստ նրա՝ միջոցառումը նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ