Քոչարյանին հրավիրել են Մոսկվա. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

քո

Մոսկվայում սկզբունքային որոշում է կայացվել բազմակողմանի ամրապնդել հայ-ռուսական կապերը՝ տալով նրանց նոր լիցք, ըստ ամենայնի՝ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցության մեծացմանը դիմագրավելու նպատակով: Այդ մասին գրում է «Փաստ»-ը՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը մոտ կանգնած իր աղբյուրին:

Ըստ այդմ՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Մոսկվա այցելելու և քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու հրավեր է ուղարկել «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: 

Առաջիկայում Մոսկվա կատարելիք այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի կուսակցության ղեկավարների հետ, կքննարկվեն տարածաշրջանում հնարավոր զարգացումները, հայտնել է «Փաստ»-ի աղբյուրը:

--00—ԼՄ