Ադրեջանակական ԶՈՒ-ն անարգել ու ոչնչացրել է հայկական եկեղեցիներն ու խաչքարերը. ՀՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

միպ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբույքան էջում հրապարակել է սեպտեմբերի 9-ի՝ Մայր Աթոռ Սուբր Էջմիածնում «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» վերտառությամբ հեղինակավոր համաժողովի զեկույցից մի հատված:

«Ադրեջանակական զինված ուժերը, մարդկանց խոշտանգելուց, գլխատելուց և տանջելուց բացի, անարգել ու ոչնչացրել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին, Մատաղիսի Սուրբ Եղիշե և այլ հայկական եկեղեցիներ, Թալիշի, Հադրութի, Շուշիի և այլ հայկական խաչքարեր:

Պատճառը պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի ադրբեջանական քաղաքականությունն է, որ էթնիկ պատկանելիությունից բացի ունի նաև կրոնական հիմք: Շատ են դեպքերը, երբ մարդկանց նկատմամբ դաժանությունների տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները գործում են կրոնական մոլեռանդության շարժառիթով:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի պետությունը Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամբ տանում է ցեղասպան քաղաքականություն էթնիկ և կրոնական հիմքերով:

Անգլերենով իմ հատուկ ելույթը Մայր Աթոռ Սուբր Էջմիածնում՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» վերտառությամբ հեղինակավոր համաժողովին:

09.09.2021 թ., ք. Էջմիածին»,-գրել է զեկույցին կից:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

--00—ԼՄ