Վարչապետի մանր վրեժխնդրությունն է․ Հակոբյանը՝ Սյունիքի ձերբակալված համայնքապետերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն Ազգային ժողովում ճեպազրույց է տվել, որի ժամանակ անդրադարձել է Սյունիքի մարզում ադրբեջանական անցակետերում իրանական բեռնատարների ստուգման փաստին ու այդ համատեքստում Գորիս համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Առուշ Առուշանյանի՝ անազատության մեջ գտնվելուն։

«Հիմա պատկերացրեք Առուշանյանը լիներ իր քաղաքում, ինչ էր կատարվելու, դրա համար էլ երկարացրին և մերժեցին խափանման միջոցը», -ասել է Վահե Հակոբյանը, ապա հավելել․ «Շարունակվում է մեր երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մանր վրեժխնդրությունը։ Եթե մտածում է՝ ցմահ է նստելու էդ աթոռի վրա, չարաչար սխալվում է։ Մնացած այն դատավորներն էլ, որոնք այս վճիռները իրար հետևից կազմում են»։

Հակոբյանը նաև հավելել է, որ իր ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն «Ազգային օրակարգ»-ի հետ ստեղծել է «Առուշ Առուշանյան դաշինքը», որով և մասնակցելու են Գորիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին։