Ռուս խաղաղապահները Արցախի 300 դպրոցականների ապահովել են խմելու ջրով. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հասարակական

Ռուս խաղաղապահներն առաջին անգամ մարդասիրական ակցիա են իրականացրել՝ Արցախի 300 դպրոցականների խմելու ջրով ապահովելու համար: Ակցիան անցկացվել է «Մերսի» բարեգործական հիմնադրամների ընկերակացության հետ համատեղ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

«Այսօր մենք պլաստմասե տարաներով հումանիտար գույք ենք բեռնել` ապահովելով դպրոցների, հեռավոր բնակավայրերի մանկատների անխափան ջրամատակարարումը: Այս բեռը երեկ առաքվեց, այսօր արդեն որոշված են այն հաստատությունները, ուր մենք տեղափոխելու ենք: Այսօր այդ տարաները կբաժանվեն, կլցվեն և միացված կլինեն պոմպային համակարգին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչը:

--00--ԿԿ